Քիչ առաջ եւս մեկ անգամ կարդացի գրածս այս հոդվածը http://blognews.am/arm/news/55381/ եւ հերթական անգամ համոզվեցի, որ վերնագիրը ճիշտ եմ ընտրել: Շատ զարմացածեմ, որ Մյունխենյան ակումբի երկրպագուներից շատերը անիրատես են բառիս բուն իմաստով: Հոդվածում գրված էր, որ մի քանի տարի առաջ Բավարիան գրեթե 40 միլլիոնդոլար վճարեց Արիեն Ռոբենի համար, ներքեւում շեշտելով որ նրա համար վճարված 25 միլիոն եվրոն գրեթե համարժեք է 40 միլլիոն դոլլարին: Մարդիկ գրել էին, (թեեւդրանց միայն մեծ վերապահումով կարելի է մարդ անվանել), որ ես անգրագետ եմ եւ տեղյակ չեմ, որ Ռոբենի համարթիմը ոչ թե 40 միլլիոն եվրո է վճարել, այլ` 25 միլլիոն: Հավանաբար նրանք այնքան շատ էին տառապում ժողովրդական լեզվով ասած ``կեղտ բռնելու`` մոլուցքով, որ անգամ չկարողացան ինչպես հարկն է գրածս կարդալ եւ շտապեցին համացանցերում իրենց խիստ կարեւոր կարծիքը հայտնել: Ինչ է սա? Ինչպես է նման քայլն անվանվում առօրյայում?Բնականաբար ես չեմ գրի այն հոմանիշների հավաքածուն, որոնցով կարելի է բնորոշել այդ մարդկանց, քանի որ նրանք հենց դրան են սպասում, որպեսզի ինձ հերթական անգամ``գողական`` կամ ``ժարգոնով խոսող ``անվանել: Ի դեպ, անդրադառնամ նաեւ այդ հարցին: Պարոնայք խելացիներ, եթե մարդ պարզաբանում է պահանջում, իր հասցեին անհիմն հնչեցրած խոսքերի համար եւ, դա դեռ չի նշանակում, որ ինքը անգրագետ է կամ ``գողական``: Ըստ իս յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է իր ասածների համար պատասխանատու լինի եւ կարողանա սեփական ինքնասիրությունը պահպանել: Եվ եթե նա դաանում է, դա ոչ թե նրա գողական լինելուց է, այլ որ նա ուղղակիորեն տանել չի կարողանում նշված ``տղամարդկանց``: Ի դեպ տղամարդ բառը մտադրված եմ չակերտների մեջ գրել, քանիոր երբ ես այսպես կոչված Բավարիայի հայկական ֆան ակումբ-ի անձնական էջին գրեցի, որպեսզի նա ներկայանա, նա անմիջապես որոշ հասուն կանանց պես սկսեց իմ հոդվածիս տակ գրել իմ ժարգոնով խոսելու մասին: Անցնենք առաջ: Կարող ե?ք ասել, ես որեւիցե վատ բառ գրել եմ Բավարիայի մասին, որ այդպես քաղցած բորենիների պես հարձակվեցիք վրաս: Ես ընդամենը գրել եմ, որ ֆուտբոլը երբեք չի կարող գոյատեւել առանց միլլիոնների եւ եթե իրենց սիրելի Բավարիան չծախսեր այդ միլլիոնները Ռոբենի, Մարտինես եւ Ռիբերիի վրա, ապա թիմը մինչ օրս էլ կշարունակեր պայքարը լքել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչից: Հիլդեբրանդի հարցում փոքրիկ վրիպակ եմ թույլ տվել, նշելով որ նա եւս խաղացել է Բավարիայում, քանի որ կար ժամանակ, որ մյունխենյան ակումբը հետաքրքրվում էր նրա ծառայություններով, սակայն նա նախընտրեց Վալենսիան, իսկ քանի որ ես նրան բազմիցս տեսել եմ Գերմանիայի հավաքականի կազմում Բավարիայի ֆուտբոլիստների հետ, մոտս նստվածք էր թողել, որ նա եւս այդ ֆուտբոլիստների հետ խաղացել է մյունխենյան ակումբում: Բայց դե ես ձեզ շնորհավորում եմ, լավ է որ կար մի ``կեղտ`` որից դուք կարողացած ամուր բռնվել: Եվ ի վերջո: Հոդվածիս վերջում գրել եմ, որ թե` նախորդ տարվա եզրափակչում եմ երկրպագել Բավարիային եւ թե` հիմա պետք է նրանց հաղթանակը ցանկանամ, չէ? որ այս թիմը այսքան տարիների տանջանքներից հետո արժանի է այս բաղձալի մրցանակին: Սակայն դրա վրա իմ ասած խելացիները չգիտես ինչու ուշադրություն չդարձրին, ասելով որ ես ``Հակաբավարիստ եմ`` կամ չգիտեմ թե ինչպես են նրանք անվանում Բավարիայի հակառակորդներին: Մի խոսքով, ես հերթական անգամ համոզվեցի որ ամեն մի մոլուցքամոլի հետ պետք չէ ``գլուխ դնել``, դրանով իսկ ակամայից իջնելով իրենց մակարդակին եւ սասանելով սեփական հեղինակությունդ: Ամոթ է, ստափվեք, մի դարձեք գարշելի բորենիներ, որոնք սպասում են ընկած զոհի, որպեսզի անմիջապես հոշոտեն մնացած պատառները: Սա ազգային խնդիր է, քանի որ նման դեպքը առաջին անգամ չէ, եւ ցավոք սրտի նաեւ ոչ վերջին անգամ: Այսպես դարերով իրար ``միս եք ծամել`` դրա համար էլ հասել ենք այս օրին: Եթե ինչ-որ սխալ կամ ինչ-որ մեկին վիրավորական խոսք գրած լինեյի ես չէի ամաչի ներողություն խնդրել, սակայն նման բան չեմ անի, քանի որ այստեղ եթե մեկն էլ պետք է զղջա իր արածի համար, ապա ոչ ես: Եվս մեկ անգամ խնդրում եմ կարդալ հոդվածս եւ կհասկանաք, որ իզուր եք իրար խառնվել:
P.S.
Եթե դուք այս գրածիցս հետո էլ չհանգստացաք ու շարունակեցիք ինքնահաստատվել, ապա, ինչպես իմ լավ ընկերս է ասում, դուք ուղղակի``նասիլենի`` եք: Եթե դիտած լինեյիք անցած տարվա կիսաեզրափակչից եւ եզրափակչիցհետո իմ ուղիղ եթերներս, ապա կհասկանայիք, որ ես հաստատ ձեզանից ոչ պակաս էի ցավում Բավարիայի համար եւ մինչ օրս էլ համարում եմ, որ մեկ տարի առաջ AllianzArena-ում պետք է դաշտի տերը հաղթեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել