Ալաբամայի համալսարանի գիտնականները կարողացել են ազդել ծերացման գործընթացի վրա՝ միտոքոնդրիումներում վերահսկելով ԴՆԹ գործառույթները։ Այս մասին հաղորդում է EurekAlert-ը։

Մկների վրա կատարված գիտափորձը ցույց է տվել, որ POLG գենի վնասվելը որը կոդավորում է ԴՆԹ-ի ֆերմենտը՝ գամա պոլիմերազը, հանգեցնում է ծերացման։

Գիտնականներն ընդգծել են, որ մարդկանց շրջանում ծերացումը և շաքարային դիաբետի, քաղցկեղի, նյարդային, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների առաջացումը ևս կապված է նշված գենի վնասվելու հետ։

Նշվում է, որ միտոքոնդրիալ գործառույթի վերականգնման դեպքում հնարավոր է կանխել ծերացման գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել