98 թվին «ԱՐ» հեռուստաընկերությունը մի հաղորդաշար նախաձեռնեց. մտավորականներն ամբողջ օրը խոսում էին երկրի վիճակից:
Ինձ էլ էին հրավիրել:
Ուրեմն մտավորականները խմբվել էին նախասրահում, որտեղ նաև հեռուստացույց կար՝ «Ար»-ը միացրած:

Էս մտավորականները հերթով մտնում էին տաղավար ու բոցաշունչ ելույթներ ունենում, բողոքում, տրտնջում, բայց իրենց խոսքն այնպես էին կառուցում, ասես երկիրը նախագահ չուներ, ով երդվել էր Սահմանադրության վրա, որ մեր կյանքում չլինի այն ամենը, ինչից բողոքում էին:

Խոսում էին, ապա տրիումֆատորի հպարտությամբ տաղարից դուրս գալիս նախասրահ՝ օվացիաներ ստանալու:

Հերթը հասավ ինձ: Ուղիղ եթերով հայտարարեցի, որ Հայաստանում քաղաքացիական չհայտարարված պատերազմ է գնում հայի երկու տեսակների միջև՝ դարերի ընթացքում խեղաթյուրվածի, ով հաջողությամբ թափանցել է իշխանական պալատներ ու լուրջ ռեսուրսներ ունի, և իրական հայի միջև: Եթե իրական հայերը չգիտակցեն այս պատերազմի կարևորությունն ու միավորվեն, ասացի, ապա մի որոշ ժանանակ հետո իրենք կվերանան, քանի որ կզրկվեն վերարտադրվելու հնարավորությունից:

Երբ դուրս եկա նախասրահ, մտավորականները մի տեսակ հայացքով էին նայում ինձ, որից կարելի էր կարդալ նրանց միտքը՝ «Ի՜՜՜՜՜նչ պատերազմ, էս ինչե՜՜՜՜ր ես խոսում...»:

Իմ ասած այդ պատերազմը, որի գոյությունը մտավորականներն այդպես էլ չկռահեցին, մոտենում է ավարտին...

Ու առաջին զոհերն այդ մտավորականները եղան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել