ԼՐՋԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ?
Ցանկացած հեղափոխություն շատ արագ քայլերի հաջորդականություն է ենթադրում, այլապես ձախողված է իր էության մեջ:
Չընկալվի թե հեղափոխության դեմ եմ հանդես գալիս, պարզապես կան արդեն առկա իրողություններ, որոնք չեն նպաստում սկսված պրոցեսի հաջող ավարտին:
Հասկանալի է, որ Հայաստանում անթիվ անհամար խնդիրներ կան, անգամ ամենատարրական, բայց...ինչ է տեղի ունենում՝
1. Ահավոր սխալ կադրային քաղաքականություն
2. Պետական կառավարման ինստիտուտների պարալիզացվախ վիճակ: Շեշտը դրվել է բացահայտումների վրա միայն, բայց չէ որ այդ կառույցները ընթացիկ խնդիրներ ունեն լուծելու, ունեն գործառույթներ:
3. Դեռևս որևէ ոլորտում չենք տեսնում հստակ ծրագրային առաջարկություններ, հատկապես սոցիալական ոլորտում, հարկային վարչարարության ոլորտում, ամենուր:
4. Սերժի ժամանակով էլ բոլորը նստած կաբինետներում սպասում էին իր հրահանգին: Արդյոք հիմա նույնը չէ? Սպասում են Նիկոլը ոնց ասի, էդպես անեն: Պարզապես այս դեպքում զգացնել է տալիս փորձի պակասը:
5. Ասվում է չի լինելու օրենքի շրջանցում: Բայց նախքան դա, այդ օրենքները պիտի լավացնել, նոր մարդկանց ենթարկել դրանց: Եթե հարկային քաղաքականությունը վատն է, ինչ կապ ունի, ով է իրագործողը կամ ենթարկողը?
6. Լուրջ տարածաշրջանային պրոցեսներ են գնում, Ռուսաստանը ակտիվորեն բզբզում է Հայաստանի ներսում, որոշ տեղերում իրեն տան տեր է զգում, բայց որպես լեգիտիմ իշխանություն մեր դիվանագիտական արձագանքն այդ պրոցեսներին զիջում է էականորեն: Կոնկրետ պրոցեսներ են, որոնց նկատմամբ ընդունելը կեցվածք, թե իբր չնկատելու էնք տալիս, մենք բարի ենք և այլն, մեզ չի փրկում վատ զարգացումներից:
7. Գոնե ԱԱԾ շոուները մի քիչ լցնում էին այս բացը, բայց կարծես ԱԱԾ-ի տեմպը ևս ընկավ: Բռնել բաց թողնելով թալանվածը հետ չի վերադառնում:
Ցավով եմ արձանագրում այս իրողությունը, բայց հասարակության շրջանում արդեն տրամադրության փոփոխության նկատվում: Ու վայ մեզ, եթե հասարակությունը այս անգամ էլ հանկարծ հիասթափություն ապրեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել