Այս օրերին առավել շատ են լսվում իրանական գազը օգտագործելու առաջարկներ: Իրականությունը այն է, որ երբ սկսվեց հայ-իրանական գազատարի կառուցումը, այն չէր կարող աննկատ մնալ ռուսական կողմի համար: Այսինքն՝ եթե այդ պահին ռուսները դադարեցնեին գազամատակարումը, չէ՞ր ասվելու՝ ոնց եք սեպ խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Լավ է, գոնե կառուցվեց, բայց թերևս այն պայմաններով, ինչ հնարավոր էր համաձայնեցնել ռուսների հետ, այդ թվում գազատարի տրամաչափը: Թեև առկա իրողությունները ակամա առաջացնելու են հակառուսական տրամադրություներ: Այնպես որ, Ռուսաստան արտագաղթելը դեռևս երաշխիք չէ, որ կհայտնվեք ապահով հանգրվանում, և եթե Հայաստանում հակառուսականության ալիքը դառնա հասարակության մեծ մասի տրամադրություն, պետք է սպասենք հայրենակիցների վերադարձին: Թե ակամա հայրենադարձությունը ինչ հետևանքներ կունենա, դժվար կանխատեսելի է, բայց առանց ցնցումների չի անցնի: Վարչապետն էլ ասում էր՝ թող գնան, որ հեղափոխություն չլինի, բա որ հե՞տ գան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել