«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղե­կատվական տեխնոլոգիաների նորանշանակ փոխնախարար Բագրատ Բադալյանն ավտոմեքենաների պակաս չունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ նրա ավտոպարկի գերակ­շիռ մասը հիմնականում խորհրդային տարիների արտադրության ավտոմեքե­նաներն են՝ «Moskvich 400» «Gaz 12», «Gaz 67», «Gaz 13 Chayka», «Gaz 24», «Toyota Rav 4 2.0», «Moskvich 403», «Zaz 965»: Բացի այս, նա ունի մեկ բնա­կարան, անհատական բնակելի 3 հատ տուն, անավարտ շինություններ և 2 հատ հողամաս: 

Պաշտոնը ստանձնելիս Բադալյանը հայտարարագրել է 5 մլն 504 հազար դրամի չափով փոխառու­թյունը: Իսկ դրամական միջոցը կազ­մում է 200 հազար դոլար: Որպես եկա­մուտ նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է երկու վայրից ստա­ցած աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 8 մլն 384 հազար դրամ և 2270 դոլար:
Նաև նա մեկ ընկե­րությունից ստացել է 25 մլն դրամի չա­փով շահաբաժին: Թե որ ընկերության մասին է խոսքը, պաշտոնական փաս­տաթղթում նշված չէ: Հուսանք՝ առաջի­կայում փոխնախարարն առիթ կունենա հանրությանը տեղեկացնել այդ մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել