«Վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը՝ Փանիկի միջադեպ, սահմանային լարվածություն, ՌԴ-ի կողմից հայտարարություններ, մտահոգություններ են առաջացրել ՀՀ և ԼՂՀ ռազմական ղեկավարության շրջա­նում: Ավելին՝ ռազմական գործի հմուտ մասնագետ­ների պնդմամբ, այս տեմպերով Հայաստանի համար շատ բարդ է լինելու: 

Նրանք մասնավոր զրույցներում իրենց մտահոգություններն են հայտնում վարչապետի մի շարք հայտարարությունների առնչությամբ: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ իր հրապարակային ելույթում նշում է, որ ռազմաքաղա­քական իրավիճակը լարված է: Ավելին՝ օրերս կայացած ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ եթե սահմա­նին մի բան լինի, ուրեմն Ռուսաստանն է թույլատրել: Սրանից ակնհայտ հետևություն՝ ապրիլյան պատե­րազմն էլ եղավ, որովհետև ՌԴ-ն կարող էր կանխել, բայց չկանխեց: «Ռազմակայանը զորավարժություն է անում, ՊՆ-ն ասում է՝ տեղյակ ենք եղել, բայց վարչապետն ասում է՝ սադրանք է Հայաստանի ինքնիշխանու­թյան դեմ:

Այս հայտարարությունից հետո ռուսական փորձագետներն իրենց լրատվամիջոցներով անցնում են հարձակման ՀՀ-ի նկատմամբ: Չգիտեմ՝ այսպես ուր կհասնենք, լավ հոտ չեմ առնում»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել