Ազատ մամուլի մասին

Ազատ մամուլը ժողովրդավարության անկյունաքարերից է։ Այդ իսկ պատճառով տոտալիտար պետություններում ամբողջական գրաքաննություն է արվում, իսկ ավտորիտարում՝ իշխանությունը հսկում է, փորձում հնարավորինս իր ձեռքում կենտրոնացնել լրատվության միջոցները։ Ժողովրդավարության պայմաններում լիակատար ազատությունը պարարտ հող է ստեղծում նաև կեղծ լուրերի համար, որոնք առավել քան որևէ բան վտանգում են ժողովրդավարությունը, քանի որ ժողովրդին զրկում են ճիշտ ընկալել իրերի բնույթը և ճիշտ որոշումներ կայացնել։ Արդյունքում՝ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցը վերածվում է առանձին անհատների մասնավոր շահերը սպասարկող քարոզչամեքենայի։ Կեղծ լուրերը հիմնականում նպատակ են հետապնդում ոչնչացնելու քաղաքական հակառակորդներին։ Ամենավառ օրինակներից մեկը Մարկոս Անտոնիոսի կեղծ կտակն է, որ Օկտավիանոսը կարդում է բարձրաձայն Սենատում, ամբողջ Հռոմը տրամադրում նրա դեմ ու ոչնչացնում իր հակառակորդին։ Շատ ավելի հաճախ կեղծ լուրերը հակառակ արդյունք են տալիս, օրինակ Լիսաբոնում 1755 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բոլոր սրբերի օրը, երբ կաթոլիկներն աղոթում էին եկեղեցիներում, շատ ուժեղ երկրաշարժ եղավ, ավերվեցին եկեղեցիների մեծ մասը, մինչև 50 հազար մարդ զոհ գնաց աղետին, որից հետո աղետի համար կաթոլիկ եկեղեցին բացեիբաց մեղադրեց անհավատներին ու մեղսագործներին, ինչն էլ սկիզբ դրեց Եվրոպայում աթեիզմի վերելքին։ 21-րդ դարում ինտերնետը էլ ավելի հեշտ է դարձնում կեղծ լուրերի տարածումը, սակայն ավելի հեշտ է ճշտել դրանց իսկությունը՝
1. մինչև տարածելը նայել աղբյուրին, եթե կասկածելի է, փորձել նույն բանը գտնել ավելի հայտնի կայքերում
2. տարբերակել նյութում փաստերը, գնահատողական դիտարկումները և կարծիքները, տեսնել արդյոք փաստերի համար ապացույցներ են ներկայացված, իսկ գնահատականների, կարծիքների ու փաստերի միջև պատճառահետևանքային կապ կա
3. հարցին նայել մյուս կողմից, փորձել գտնել նույն իրավիճակի վերաբերյալ հակադիր կողմի դիրքորոշումը (Իմ մասնագիտությունն ինձ սովորեցրել է հավատալ միայն փաստերին՝ պարտադիր լսելով երկու կողմին, քանի որ կողմերից յուրաքանչյուրը միշտ «ճիշտ» է և ով առաջինն իր ճիշտը քեզ ներկայացրեց դրան էլ կխաբվես)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել