«Բավարիայի` իրականությունը կորցրած երկրպագուներին» վերնագրով հոդվածի հեղինակ Ալեքս Ենոքյանը, ով նաև հանդիսանում է «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբանը, իր գրած հոդվածի միջոցով փորձում է ցույց տալ մասնագիտական բացարձակ անգրագիտությունը: Մասնավորապես նա նշում է, որ Հիլդեբրանդը «Բավարիայում» է խաղացել, մնչդեռ Թիմոն երբևիցե չի հանդիսացել մյունխենյան ակումբի խաղացող: Բացի այդ «Բավարիան» Ռոբենին ձեռք է բերել 40 մլն եվրոյի դիմաց, մինչդեռ «Բավարիան» նրա համար վճարել է 25 մլն եվրո: Նա նաև չգիտի, որ Բունդեսլիգայի վերջին տարիների առաջնություններում երկու անգամ չեմպիոն է հռչակվել «Բորուսիան» և նշում է, որ «Բավարիան» Գերմանիայում մրցակից չունի: Բացի այդ նա նշում է, որ Գերմանիայում չկան հզոր ակումբներ, մինչդեռ գերմանական երկու ակումբներ մայիսի 25-ին վիճարկելու են Չեմպիոնների լիգայի հաղթողին: Ինչևէ, սրանք մասնագիտական տկարության արդյունքներ են: Մեղավոր են այն մարդիկ, որ նման դիլետանտներին ընդունում են հեռուստաընկերություն, ընդ որում Հայաստանի թիվ մեկ հեռուստաընկերություն: Սակայն դա հեչ բան է նրա փողոցային ժարգոնի դեմ: Այսպես ասած հարց լուծող տղա ձևանալու նրա բարձր կարողությունները: Երբ մարզական գիտելիքները չեն ներում, ապա նա անցնում է սպառնալիքների և գողական ժարգոնով փորձում է ապացուցել իր տղա լինելը: Նրա գրառումները կարող եք տեսնել այս նյութի մեկնաբանություններում:
Հետևություն արեք, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինություն: Ուշադիր եղեք, թե ինչ կադրեր եք ընտրում ձեր հեռուստաընկերության համար: Նման տիպաժները հեղինակազրկում են ձեր անունը:



