Հետաքրքիր է, գազի գինը բարձրացնելով Ռուսաստանը (կամ կոնկրետ կազմակերպություն) ճնշում է գործադրում մեր երկրի (այդ թվում և իշխանության) վրա` ինչ-ինչ ակնկալիքներով: Ու ժողովուրդը, փոխանակ կոնկրետ թիրախի` գազի գինը բարձրացնողի հետ հարցերը լուծի, օրինակ՝ հրաժարվի գազից կամ այլընտրանքային էներգիա` օրինակ Արևային էներգիայի կայանները ստեղծելու պահանջ դնի կառավարության դիմաց (Հերունու գյուտը դեռ չի իրականացվել), դրել ինքն էլ իր հերթին ա իշխանության վրա ճնշում գործադրում:
Է հասկացանք: Ճնշում պետք է գործադրել: Բայց պետք է հասկանալ ում դեմ և ինչպես: Իշխանությանը դեմ տալով պատին` օգնում ենք պետության վրա ճնշում գործադրողներին` ստանալու մեր պետությունից այն, ինչ ուզում են: Տենց էլ չսովորեցինք էլի ճիշտ թիրախավորել խնդիրները և ճիշտ մոտեցում ցույց տալ կոնկրետ հարցերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել