Հուլիսի 22-ի երեկոյան տեղի ունեցավ «Սևան Սարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը։ Կազմակերպիչները հանդես եկան բացման խոսքով և ողջունեցին մասնակիցներին։

Հենց առաջին օրը Սամմիթ այցելեցին ճանաչված հայազգի մեդիա մենեջեր և «Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և սոցիալական ձեռնարկատեր ու գործարար Ռուբեն Վարդանյանը։

Սամմիթին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ձեռներեցներ, ներդրողների և ստարտափներ ավելի քան 30 երկրներից։ Սամմիթի նպատակը նոր բիզնես հարթակի ստեղծումն է ստարտափների և ներդրողների համար, որը նմանատիպ միջոցառումներից տարբերվում է իր անմիջականութամբ։ Սամմիթի բոլոր մասնակիցները յոթ օրերի ընթացքում ապրում են վրաններում և կենցաղ կիսում միմյանց հետ։

Այս տարի սամմիթին ավելի քան 50 ձեռներեցներ հանդես կգան ելույթներով և իրենց փորձով կկիցվեն երիտասարդ ձեռներեցների հետ։ Անմիջապես բացման արարողությունից հետո առաջին ելույթն ունեցավ Ռուբեն Վարդանյանը, ով նաև հաջողություն մաղթեց Սամմիթի մասնակիցներին։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը և «Գրանատուս Վենչուրս»-ի համահիմնադիր և կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։

  • Դեռ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությանը ես հայտարարեցի, որ մեր մյուս Սամմիթը կլինի արտասահմանում և այս ընթացքում մենք արդեն երկու Սամմիթ ենք անցկացրել Հայաստանի սահմաններից դուրս՝ ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Այժմ այդ ամբողջ միջազգային փորձը մենք բերել ենք այստեղ և հույս ունենք, որ այսպիսի հնարավորություններ դեռ շատ կլինեն,- նշել է «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Այժմ Սամմիթի մասնակիցների թիվը գերազանցում է 700-ը, ովքեր տարբեր կարգավիճակներով փորձում են իրենց ներդրումն ունենալ միջազգային ստարտափ էկո-համակարգի զարգացման հարցում։

Կախված գործունեության ոլորտից և զարգացման մակարդակից ստարտափները կբաժանվեն խմբերի և կմասնակցեն մրցույթների։ Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 50,000 ԱՄՆ դոլար, որից բացի կլինի նաև 100,000 ԱՄՆ դոլար ներդումային ֆոնդով աքսելերացիոն ծրագիր։

Սամմիթը կազմակերպվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել