Panorama.am-ը գրում է.

Պորտուգալիայի կենտրոնական մասում գտնվող Իդանյա-ա-Նովա բնակավայրում  գյուղատնտեսության զարգացման նոր ծրագիր է ներդրվել: Աշխատանքի են հրավիրվում նաև  այն անձինք, ովքեր այդ երկիր են հասել ԵՄ փախստականների վերաբնակեցման ծրագրով:

ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված նյութում անդրադարձ կա երկու փախստականի՝ Սաիդին ու Բաշարին: Նրանք գյուղում արդեն 9 ամիս է՝ աշխատում են: Կյանքի համար անվտանգ տեղ գտնելու որոնումները նրանց այստեղ են հասցրել Էրիթրեայից:

«Իմ բախտը բերել է: Իմ ընկերներից շատերը խեղդվեցին ծովում Լիբիայից Իտալիա կամ էլ Եգիպտոսից Իտալիա ճանապարհին»,-նշել է Սաիդը:

Տեղական կառավարման մարմինը աշխատակիցներին օթևան է տրամադրում,  ապահովում աշխատանքով: Ծրագրի ղեկավարը նշել է, որ իրենց համայնքում արտադրական մեծ ներուժ կա, բայց փոքր բնակչություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել