Այս տարվա հունիսի 10-ին Հարավաֆրիկյան հանրապետությունում գտնվող Պրետորիա քաղաքում ինքնաթիռ էր ընկել, ինչի պատճառով երկու ուղևոր զոհվել էին, իսկ ավստրալացի երկու օդաչու էլ ծանր վնասվածքներ ստացել։

Ինքնաթիռի ուղևորներից մեկն իր հեռախոսով հասցրել է մոտ երեքրոպեանոց վիդեո նկարահանել, որում երևում է, թե ինչպես է վթարվում ինքնաթիռն ու վայր ընկնում։ Մասնավորապես տեսանյությում երևում է, որ ինքնաթիռի ձախ թևի շարժիչի մեջից կրակի կայծեր են դուրս թռնում։ 

Ինքնաթիռում գտնվել է 19 մարդ՝ 14 ուղևոր և 3 օդաչու։ Վթարի հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։ Հարավաֆրիկյան հանրապետության քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցները հայտարարություն են տարածել, որ նախաքննություն է տարվում՝ պարզելու ինքնաթիռի կործանման պատճառները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել