Մինչև վերջերս մոդել և Սաուդյան Արաբիա հասկացողությունները համարվում էին անհամատեղելի: Տվյալ մահմեդական երկրում կանանց արգելված է ցույց տալ դեմքը, այնպես որ դժվար է պատկերացնել արաբ կնոջ, որ բեմի վրա ի ցույց է դրել մարմինը:

17-ամյա Թալիդա Տամերը դարձել է Սաուդյան Արաբիայի առաջին մոդելը: Նա բեմ է դուրս եկել Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ և մեծ ուշադրություն գրավել: Նրա մայրը ևս մոդել է, սակայն գործունեություն է ծավալել իր հայրենիքում՝ Իտալիայում: Մոդելը գիտակցում է, որ բնակվում է այնպիսի երկրում, ուր շատերը չեն ընդունի իր մասնագիտությունը և դեմ կլինեն, սակայն դա նրան չի կանգնեցնում, քանի որ հենց սկզբից Թալիդան գիտեր, թե ինչ դժվար ուղի է անցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել