Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի շուրջ արված առաջարկներից աջակցում է ՀՅԴ-ի առաջարկին:  Այս մասին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

«Քննադատությունն այլ տեղից է: Օրինակներն ամենևին չեն վկայում, որ ընտրակարգը վատն է, դուք մեծամասնականի տրամաբանություն եք փորձում կիրառել, երբ համամասնականի կիրառությունն այլ է: Մտահոգություններն անտեղի են: Անտեղի է «Ծառուկյան» դաշինքի մտահոգությունը, որ իրենց քվեաթերթիկներն  իբրև հանվել են ընտրատարածքից: Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ն հիմա իրենց կարծիքով բոբո է, պահանջում են ցանցեր ստեղծել, որ վերահսկվի, բայց քվեախցիկում այնքան թերթիկ կա, որ հանել դրանք իմաստ չունի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը հորդորեց մատնանշել տեղամասերը, վերահաշվարկ կատարել, հաշվել տրցակները, քվեաթերթիկները և տեսնել՝ խախտումներ եղել են, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել