Armsport.am-ը գրում է.

«Մերսեդեսը» պաշտոնապես հայտարարել է աշխարհի քառակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Բրիտանացի ավտոարշավորդի նոր համաձայնագիրը նախատեսված է երկու տարով: Մեկնաբանելով պայմանագրի կնքումը՝ Հեմիլթոնն ընդգծել է, որ կողմերն ամեն ինչ վաղուց են որոշել.

«Պայմանագրի երկարաձգումը պարզ ձևականություն է:

Տոտո Վոլֆի հետ դեռ ձմռանն ենք քննարկել համագործակցության շարունակության հարցը: Ուրախալի է, որ այժմ բոլոր փաստաթղթերը ստորագրված են, և ամեն ինչ արդեն իր հունով կընթանա: Սպասում եմ նոր հաղթանակների և համոզված եմ՝ «Մերսեդեսի» տարբերանշանն ավելի վառ է շողալու: Պայմանագրի երկարաձգումն ապագայի համար ճիշտ որոշում է»,- Հեմիլթոնի խոսքը մեջբերել է «Մերսեդեսի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հեմլիթոնը «Մերսեդեսում» հանդես է գալիս 2013 թվականից: Այս ընթացքում նա 3 տիտղոս է նվաճել և թիմի կազմում 44 հաղթանակ տոնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել