Բարի լույս Ձեզ, քանի որ նոր լրատվական սենսացիոն թեմա ա հասունանում «Դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ են հավաքում սնունդ և ծխախոտ գնելու համար. փողն էլ տնից են ուզում» էպիկ վերնագրով:
Նախօրոք ասում եմ, վերնագիրը կարդալուց հետո մի քիչ մտածում ենք ու մտաբերում ենք հետևյալը՝

Առաջինը՝ ՊՆ-ն զինծառայողներին ծխախոտ չի տրամադրում ու շատ էլ լավ ա անում, դրա համար նորմալ բանա ծխող զինծառայողի համար տնից փող ուզելը ծխախոտ առնելու համար, քանի դեռ զինծառայողի ամսական ստացված գումարը չի կարող բավականացնել օրը առնվազն մեկ տուփ ծխախոտ առնելու համար: Իսկ ֆեերիկ՝ «փողն էլ տնից են ուզում» շեշտադրումը վաաբշե մահացու ա, ոնցոր հարևանից կամ ձեր ընթերցողնորից պիտի ուզեյին:

Երկրորդը՝ այո մարտական հենակետ հետները սնունդ են տանում, սնունդ են տանում ըստ ճաշակի՝ լավաշ, տնական պանիր, տնական մածուն, երշիկ բժիշկական ըստ ճաշակի նաև սիրողական, նրբերշիկ, բաստուրմա, սուջուխ, կոկա-կոլա, ֆանտա, սպռայթ, կռուասան, նութելլա, սնիկերս, բաունթի, արևածաղիկ, ձմեռը դաժե խաշի ոտ և ուրիշ լիքը յուրահատուկ բաներ: Որոնք կրկին ՊՆ-ն չի տրամադրում, ինչը վպրինցիպե այդքան էլ լավ չի, բայց նենց էլ չի, որ ռացիոնալ ա այս պահին նման սննդի ռացիոն տրամադրելը, տեղ տեղ որ մտածենք անգամ սխալ է: Էլ չեմ ասում որ զինվորներ կան, որոնք պրինցիպյալ ՊՆ սնունդ չէն օգտագործում, որովհետև վիձիտիլե իրենց հագով չի դա:

Բայց այս երկու կետը, բացարձակ չեն նշանակում, որ զինվորը սոված է և սնունդը բավականաչափ չի տրամադրվում:

Հարգելի լրատվական դաշտի ներկայացուցիչներ, բարի եղեք նման լուրեր գրելուց ստուգեք դրանք, իսկ ավելի լավ կլինի դիմեք ՊՆ-ին, անակնկալ եկեք օրինակ ՊՆ ամենաբարդ զորամասերից մեկը Քելբաջարի բրիգադ և ձեր իսկ աչքով հավաստիացեք՝ թե սննդի որակի, թե քանաքի, թե համի մեջ, առավելևս, որ ստեղ և ոչ միայն ստեղ բուժանձնակազմը ըստ կարգի ստուգում է ամեն բան կապված սննդի հետ: Հետո տեսնենք ցանկություն կունենաք նման բան գրելու, թե ոչ:

հ.գ. այս լրատվական կեղտի դեմ պետք է համատարած պայքարել՝ սկսած այդ լրատվականների նյութերը չտարածելուց վերջացած իրենց գովազդ պատվիրող ընկերությունների բոյկոտով:

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել