168.am-ը գրում է.

Կանադայի ռազմածովային ուժերի HMCS Ville de Quebec ֆրեգատը Միջերկրական ծովում մարտական հերթապահությունում կփոխարինի HMCS St. John’s ֆրեգատին, որը վերջին կես տարում այստեղ է գտնվում ՆԱՏՕ-ի միավորումների կազմում:

Հուլիսի 18-ին այս մասին հայտնել են Կանադայի ազգային պաշտպանության նարարությունում: «HMCS Ville de Quebec-ն այսօր դուրս եկավ Հալիֆաքսի (Նոր Շոտլանդիայի նահանգ) գրանցման նավահանգստից մասնակցելու համար Reassurance գործողությանը («Հավաստիացում», ենթադրում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում կանադացի զինորականների մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին) մասնակցելու համար»,- ճշտել են գերատեսչությունում:

Կանադան սկսել է ակտիվորեն իր նավերը Եվրոպա ուղարկել 2014 թվականին Ուկրիայի ճգնաժամն սկսվելուց հետո: Մասնավորապես, Արեւելյան Եվրոպայում կանադական CF-18 կործանիչներ են տեղաբաշխվել ՆԱՏՕ-ի մի քանի ռազմակայաններում, կանադացի զինվորական հրահանգիչներն այժմ ուսուցանում են ուկրաինացի զինվորներին, իսկ Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակը գտնվում կանադացի զինվորականների ղեկավարման ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել