Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Կարիճի, Առյուծի, Այծեղջյուրի, Ջրհոսի, Ցլի ու Խեցգետնի նշանների տակ ծնված մարդիկ հարստանալու ամենամեծ շանսերն ունեն:

Ցուլ

Ցլերը կենտրոնացած են հարստանալու վրա, փողի հանդեպ սերը նրանց արյան մեջ է: Նրանք կարող են երկար ժամանակ գումար խնայել, սակայն այն ծախսում են միայն որակյալ և պրեմիում դասի ապրանք գնելու վրա: Նրանք սիրում են հարմարավետություն և գեղեցիկ կյանք:

Կարիճ

Կարիճները նույնպես հարուստ և գեղեցիկ կյանք ունենալու մեծ շանսեր ունեն: Նրանք շատ լավ զարգացած ինտուիցիա ունեն, ինչը նրանց օգնում է բիզնեսում հաջողությունների հասնել: Նրանք ոչ միայն սիրում են գումար ծախսել ճոխության առարկաների վրա, այլև շատ կարևոր է, որ դրանք լինեն պրակտիկ և ընդգծեն նրանց դիրքն ու հեղինակությունը: Նրանք սիրում են արագընթաց ավտոմեքենաներ, մեծ զբոսանավեր, շքեղ առանձնատներ:

Առյուծ

Առյուծները սիրում են համընդհանուր ուշադրություն և փառք: Նրանց բազմազան ծանոթություններն ու աննկարագրելի հմայքը ոչ միայն օգնում են նրանց հասնել ցանկալիին, այլև մեծ հարստություն դիզել: Նրանք գումար են ծախսում իրենց հագուկապի, մեծ խնջույքների և առատաձեռն նվերների վրա՝ վերջիններով շահելով ազդեցիկ մարդկանց սիրտը:

Խեցգետին

Ընտանիքի, հարմարավետության և անվտանգության կարիքը դրդում է Խեցգետիններին փող կիտել: Խեցգետիններն աշխատում են, որպեսզի հնարավորություն ունենան ապրելու հանգիստ և հանդարտ կյանքով, քաղաքից դուրս մի տնակում՝ իր այգով, ընտանիքի անդամներով շրջապատված: Այս նշանի տակ ծնվածները շատ աշխատասեր են, ուստի հաճախ վաստակում են շատ ավելին, քան ցանկանում են:

Ջրհոս

Ջրհոսներն ունեն իրենց իդեալներին հետևելու տենդենց: Նրանք շատ ազատ են և անկախ, ուստի ձգտում են իրենք լինել իրենց գլխի տերը և սեփական գործ հիմնել, որտեղ չեն լինի և ոչ մեկի ենթական: Նրանց ստանդարտներից դուրս մտածելու ունակությունն օգնում է հասնել ցանկալի արդյունքին և հարստության:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար աշխատանքի ընդունվելիս շատ կարևոր է պրեստիժը, կազմակերպության վարկանիշը, իր զբաղեցրած պաշտոնի հեղինակությունը և ապա նոր՝ աշխատավարձի չափսը: Իրենց աշխատասիրության և ամբիցիոզության շնորհիվ նրանց հաջողվում է շատ գումար վաստակել և գեղեցիկ կյանքով ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել