Շարունակելով թանկացման թեման՝ եկեք ևս մեկ անգամ խոսենք կոնկրետ թվերով ու տեսնենք, թե ինչպե՞ս ու որքա՞ն են թանկացել հիմնական և որոշ այլ մթերքները՝ վերջին 4 տարիների ընթացքում:

1․ Կարագ - 1 տուփի գինը 460 դրամից հասել է 780 դրամի:
2. Շաքարավազ - 1 կիլոգրամը 260 դրամից հասել է 490 դրամի (Քրիստոսից հետո երկրորդ պատգամավորին հատուկ շնորհակալություն դրա համար):
3. Տավարի միս - 1 կիլոգրամը 1200 դրամից դարձավ 2400 դրամ:
4. Մածուն - 0.5 լիտրը 160 դրամ էր, իսկ դարձավ 240:

Եվ այլն․․․

Այս թանկացումը արվում էր աստիճանաբար և ոչ մեծ գնային թռիչքներով, բայց չորս տարվա կտրվածքով մենք ունենք մի իրականություն, որտեղ բոլոր հիմնական մթերքները մոտ երկու անգամ թանկացել են, մինչդեռ եկամուտները մնացել են նույն մակարդակի վրա, եթե չասեմ, որ իջել են:

Ու էսքանով հանդերձ, հարց մեր սրիկաներին․ ի՞նչ տնտեսական աճի մասին եք հորջորջում տարեցտարի, եթե ժողովրդի կենսամակարդակը ընկել է անգամներով ու հիմա՝ էս նոր թանկացումներից հետո էլի կընկնի անգամներով:

Հ․Գ․ Քանի որ սրանց զգալի մասը սարից է իջել, ապա չգիտի, որ սոված ժողովրդին ոչ ինչ-որ խարիզմատիկ լիդերներ են պետք, ոչ էլ կարող է կանգնեցնել արտաքին թշնամու ֆակտորը, եթե դանակը հասավ ոսկորին, ապա ամենանիհիլիստական ուժն էլ կարող է հրահրել հեղափոխություն՝ ասպարեզ նետելով «Հողը՝ գյուղացուն», «Մահ՝ էքսպլուատատորներին», «Կեցցե սոցիալական հավասարությունը», «Թալանիր թալանվածը» լոզունգները, և այդ ժամանակ չեն փրկի ո՛չ հաստավիզ ախռաննիկները, ո՛չ էլ իրավապահ մարմինները, որովհետև համ ալիքը անկասելի կլինի, համ էլ նույն իրավապահներն էլ, լինելով ժողովրդի մաս, սովածացած կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել