Քլոե Քարդաշյանը ապրիլի 12-ին լույս աշխարհ է բերել իր առաջնեիկին: Երեխայի հայրը Քլոեյի 27-ամյա բասկետբոլիս Տրիստան Թոմփսոնն է:

Քլոեն ծննդաբերությունից հետո որոշել էր զբաղվել կազմվածքով: 34-ամյա ռեալիթի շոուի աստղը սկսել է մարզվել և դիետա պահել: Դիետայի արդյունքով նա կիսվել է իր սեփական բլոգում: 

« Ծննդաբերությունից հետո ես ինձ ոչնչից չէի զրկում: Իսկ հետո ցանկացա վերադառնալ նախկին տեսքին: Հուլիսի 12-ին լրացավ Թրուի 3 ամսեկանը: Նրա ծննդյան պահից ես նիհարել եմ 14կգ: Ես ապշած էի, որ կարողացա այդքան շուտ նիհարել»: 

Ավելի վաղ Քլոեն պատմել է իր հետծննդաբերական դիետաների մանրամասները, որը դիետոլոգը հատուկ նրա համար է մշակել: 

Հիշեցնենք, որ Քլոեն նշված ժամկետից շուտ է ծննդաբերել: Վաղաժամ ծննդաբերության պատճառ է հանդիսացել Թրիստանի դավաճանության մասին ասեկոսեները: Արդյունքում նորաթուխ մայրիկը ներել է ընկերոջ դավաճանությունները և երեխայի հետ միասին տեղափոխվել են Լոս Անջելես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել