Հուլիսի 17-ին հերթական անգամ փորձեցի անակնկալ անել մեր Քառօրյա պատերազմի հերոս տղաներին: Եվ երջանիկ եմ,որ կյանքի կոչվեց իմ նախաձեռնությունը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին միշտ իմ կողքին լինելու եվ ինձ սատարելու համար:Շնորհակալ եմ իմ լավ ընկեր` Արման Բարսեղյանին,ինձ աջակցելու համար,իմ առաջարկը ընդունելու եվ հարմար պայմաններ ստեղծելու տղաների հանգստի Համար:Շնորհակալ եմ մեր հերոսներին այն ամենի համար ինչ իրենք արել են,կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը: Սա ամենաքիչն է այն ամենի համեմատ ինչ նրանք են արել պատերազմի դաշտում:Հպարտ ու պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ,որ Հայոց սահմանը հսկվում է արի,խելացի,անվախ ու գեղեցկատես հայ զինվորի կողմից: Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել հայ զինվորի անձնազոհ կեցվածքի ու հպարտ քայլվածքի համար:Այս պահին հանգստի գոտում են գտնվում Քառօրյա պատերազմի մասնակիցներ`Եփրեմ Մարգարյանը,Հայկ Թորոսյանը,Սեդրակ Զաքարյանը,Դանիել Դավթյանը,Հովհաննես Պողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել