Tert.am Life–ը գրում է.

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի` կարիերան ավարտելու և իրեն ընտանիքին նվիրելու մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Սպորտը թողնելուց հետո մեկուկես տարի միայն որդու խնամքով և ընտանեկան հարցերով զբաղված Նազիկը հիմա մտածում է աշխատանքի անցնելու մասին։

 

Tert.am Life–ի հետ զրույցում նա հայտնեց, որ ծանրամարտով չի զբաղվի, մարզչական գործունեություն էլ ծավալել չի պատրաստվում։ Աշխատանքի համար Նազիկը մի քանի ոլորտ է դիտարկում։

 

«Քանի որ տարբերակներ եմ դիտարկում, առայժմ չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչ ոլորտում են պատրաստվում աշխատել։ Ժամանակից առաջ ընկնել չեմ ուզում,– ասաց նա, ապա նկատեց, որ աշխատելը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար,– Մարդը պետք է աշխատի, որպեսզի իրեն լիարժեք զգա, որևէ մեկից  կախում չունենա։ Ինքնագնահատականդ էլ է ավելի բարձր, երբ աշխատում ես»։

Ծանրամարտով չզբաղվելը Նազիկի համար ցավալի որոշում է, քանի որ շատ է սիրում իր աշխատանքը, սակայն գիտակցում է` սպորտային կարիերան ժամանակավոր է։

 

«Դա իմ կյանքն է եղել, սակայն ես գիտակցաբար եմ մոտենում այդ հարցին։ Հիմա իմ առօրյան ու կենցաղը լիովին փոխվել են,– ասաց նա ու վստահություն հայտնեց, որ հիմա կկարողանա աշխատանքն այնպես կազմակերպել, որ ընտանիքի անդամները, մասնավորապես որդին, չզգան իր բացակայությունը,– Կաշխատեմ օրս այնպես պլանավորել, որ երեկոներն ընտանիքիս հետ անցկացնեմ, իսկ ցերեկը երեխաս էլ զբաղված կլինի մանկապարտեզում, հետո դպրոցում, տարբեր պարապմունքների գնալով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել