Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 7 Plus սմարթֆոնը 2 օր շարունակ գտնվել է օվկիանոսի հատակին, սակայն այդ ընթացքում ոչ միայն շարքից դուրս չի եկել, այլև պահպանել է լիցքավորումը:

Ինչպես նշում է life.ru-ն,  օվկիանոսի հատակին ընկած հեռախոսը գրավել է բրիտանացի ջրասուզորդ Քերիս Հերսիի ուշադրությունը, քանի որ դրա էկրանին լույս է թրթռացել:

Աղբյուրը մանրամասնում է, որ կինը հեռախոսը գտել է Դորսեթի ափի մոտ: Ցամաք հանելուց հետո նա հեռախոսը չորացրել է, ինչից հետո պարզվել է, որ գարջեթը ոչ միայն աշխատում է, այլև ունի 84% լիցքավորում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել