Զգացմունքային ինքնամփոփության պատը քանդելը, որն առկա է անձի և շրջակա աշխարհի միջև, հեշտ խնդիր չէ, բայց լուծելի է: Վաղ թե ուշ տղամարդը կամ կինը նկատում են, որ հարաբերությունները հակառակ սեռի հետ չեն ստացվում, ծննդյան տոները մոռացված են բոլորի կողմից... փորձանք է տեղի ունենում, իսկ դրա մասին, պարզվում է, ոչ ոքի չի կարող պատմել, ոչ ոք չկա... Ուժերն էլ սպառվել են, կարծես կողպեք է դրված սրտի վրա:

Ինչպե՞ս դուրս գալ կամավոր մեկուսացումից կամ ինչպե՞ս անել, որպեսզի այդ հարցում ծանոթները, ընկերները կարողանան օգտակար լինել.

• Համարձակվեք վստահել ձեր որևէ գաղտնիքը գոնե մեկ մարդու: Գուցե «ամոթ» բառի տակ դուք ուրիշների համեմատ բոլորովին այլ բան եք հասկանում:

• Այսպիսի փորձ կատարեք. ստիպեք ձեզ (որքան էլ սարսափելի է թվում) առաջիկա շրջանում կիսվել ձեր անցուդարձի շուրջ ծանոթների հետ և տեսեք, թե ինչ է ստացվում:

• Մի ջանացեք լինել պերֆեկցիոնիստ, այսինքն՝ մարդ, որը ձգտում է ամեն ինչ գերազանց, կատարյալ անել: Դա պարտադիր չէ. չէ՞ որ թերությունները մեր առավելությունների շարունակությունն են: Երբեմն թերությունները մարդկանց ավելի ամուր են իրար կապում, քան առավելությունները:

• Եթե ձեր ծանոթներից որևէ մեկը իրեն հոգեկան մենության է դատապարտել, փորձե՛ք նրան զրույցի կանչել, ցուցաբերել ձեր սերը, կապվածությունը, ցույց տվեք, որ հասկանում ու ոգևորում եք նրան:
Ինքնամփոփ մարդկանց համար հատկապես կարևոր է շրջապատի կարծիքը: Օգնեք նրան հավատալ իր ուժերին, բուժել իր հին վերքերը:

Հաջողությունը անմիջականորեն կապված է նրա հետ, թե ինչպես եք դուք կարողանում շփվել մարդկանց հետ: Հաջողությունը լավ, բարյացակամ փոխհարաբերությունների արդյունք է: Գրեթե բոլոր հաջողակ մարդիկ օժտված են մարդկանց հետ հարաբերություններ կնքելու անսովոր կարողություններով: Նրանք դյուրին կերպով շփվում են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ:

Որքան հննարավոր է, շատ կապեր ստեղծեք օտար մարդկանց հետ՝ ընդհանուր ինչ-որ բան գտնելով նրանց մեջ. օրինակ՝ նման կենսական փորձը կամ նույնիսկ լավ կատակի միանման ընկալումը:

ԿԱՐԴԱ ԱՎԵԼԻՆ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել