Life.panorama.am-ը գրում է.

Հոգեբանները հայտարարել են, որ զույգերի մոտ առաջացած  պատահական խնդիրները ավելի հեշտ է  լուծել, քան խրոնիկական խնդիրները: Հոգեբանները խորհուրդ են տալիս. քանի դեռ վեճը ավելի լուրջ մասշտաբների չի հասել, դադար տվեք և  փորձեք հասկանալ բուն խնդիրը:

«The All-or-nothing Marriage: How the Best Marriages Work» գրքի հեղինակ, հոգեբան Էլի Ֆինկելը  նշել է, որ  պետք է հասկանալ, թե որքան եք ներգրաված այդ վեճի մեջ: Օրինակ բնակարան գնելու հարցը.  զույգերցի մեկը ցանկնաում է  նոր վերանորոգված բնակարան, մյուսը կարծում է, որ դրա ժամանակը չէ: Այս հարցում պետք է ավելի ճկուն մարտավորություն ցուցաբերել: Պետք է ընդհանուր հայտարարի գալ:

Հոգեբան Ֆինկելը 675 կամավորների շրջանում  հետազոտություն է անցակցրել  ու պարզել է, որ եթե զույգերի մեջ փոխկապակցվածությունը բարձր է, ապա նրանք ջանում են  ընդհանուր հայտարարի գալ:

«Առողջ վեճերը ժամանակավոր են: Պետք է հասկանալ` արդյոք կարելի է  ուղեղում այդ վեճը փոխել մի լավ բանի հանուն ձեր սիրելիի»,-նշել է  վերջինս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել