Tert.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրյուսելյան այցի ընթացքում հանդիպեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ուղերձ հղվեց, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և պատրաստ է աջակցել բարեփոխումների ընթացքին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Նա ասաց, որ ԵՄ-ից հնչած այս ուղերձները ուժեղ են ու բարեկամական։ «Մենք կաշխատենք աջակցության հռչակագիրը վերածելու կոնկրետ գործողությունների։ Ես՝ որպես դեսպան, պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք գործողությունների վերածել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ աջակցությունը պետք է լինի համարժեք, որ ժողովրդավարական Հայաստանն ավելի լուրջ աջակցություն է ենթադրում, Սվիտալսկին արձագանքեց. «Մենք շատ բաց ենք լսելու ակնկալիքները, որոնք ունի Հայաստանը։ Նախարարների հետ հանդիպման ժամանակ մենք տալիս ենք պարզ հարց` ինչպես կարող ենք օգնել։ Մենք կցանկանայիք լսել կոնկրետ գաղափարներ, թե ինչպես կարող ենք օգտակար լինել։ Մի շարք նախարարություններից մենք ստացել ենք առաջարկներ, գաղափարներ, բայց մենք կուզեինք համապարփակ պատկեր ունենալ։ Երբ այն կունենանք, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել