Բացի դրանից, օրերս ընդունված որոշմամբ Թուրքիայի վիճակագրական ծառայությունը անցնում է Ֆինանսների նախարարության ենթակայության տակ։ Նոր օրենքով ծառայության աշխատակիցները այլ գերատեսչություններից չեն ստանալու ոչ մի խորհրդատվություն հաշվարկման մեթոդների և գործընթացների, տվյալների աղբյուրների և դրանց հրապարկման վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք, այնպես է արվում, որ Թուրքիայի ողջ ֆինանսական հոսքը վերահսկվի փեսայի կողմից։ Իմիջիայլոց, փեսան ժամանակին հաճախել է Ֆ. Գյուլենի (Ֆ. Գյուլենը Էրդողանի կառուցած դիսկուրսում Թուրքիայի գլխավոր ներքին ու արտաքին թշնամին է) ցանցի դպրոցներից մեկը, ինչի մասին այսօր, բնականաբար, բոլորը լռում են ու լռեցվում։
Վերջապես, փեսայի անունը հիշատակվում է որպես Էրդողանի գլխավոր ժառանգորդ, ինչը դրդում է մեզ ուշադրության կենտրոնում պահել վերջինիս։ Իմիջիայլոց, դատելով փեսայի վերջին 2-3 տարիների գործունեությունից՝ կարող եմ ենթադրել, որ Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների գլխավոր բանագնացներից ու միջնորդներից մեկը հենց նա է։ Այսպիսի բաներ в датском королевстве։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10215526037694332&set=a.1146079782444.2023039.1541035741&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել