Մինչ խղճի մասին խոսելը միասին փորձենք հասկանալ, թե ի՞նչ ունենք այսօր, իսկ այսօր մենք ունենք.
• Համատարած աղքատություն (ով չի հավատում, կարող է նայել եկեղեցու բակում պատմական ճաշկերույթի տեսանյութը),
• Համատարած անպատժելիություն (ով չի հավատում, կարող է նայել, թե ովքեր են այսօր նստած բանտախցերում, որից հետո կպարզի, որ այնտեղ «միայն» այն հանցագործներն են, ովքեր ի սկզբանե պատկանում էին անապահով խավին),
• Աշխատավորներ, ովքեր աշխատելով հանդերձ չեն կարողանում հաղթահարել աղքատության շեմը,
• Օր օրի աճող արտագաղթ,
•Օր օրի աճող արտաքին պարտք,
•Մինիմալ զամբյուղի խեղաթյուրված պատկեր,
•Կայացածների և չկայացածների միջև անջրպետի խորացում,
• Սովի և անբժկության պայմաններում մարգինալացված մտավորականություն,
•Անհավասար մեկնարկային հնարավորություններ,
•Թերի դատաիրավական համակարգ,
•Չբացահայտված ատկատներ,
•Սոցիալապես անապահով ընտանիքների քայքայում,
•Մարդկային արժանապատվության ոտնահարումներ,
• Գումարի բացակայության պատճառով ուսման հնարավորություն չունեցող բազում երիտասարդներ,
• Գազի թանկացում, որը ավելի կվատարաթցնի մեր վիճակը, գնաճ գրեթե բոլոր ոլորտներում,
• Անիրական կարգախոսներ, որոնք միայն շեղում են մարդկանց…
Հ.Գ. Եվ այսքան խնդիրներից հետո կա «պաշտոնյաների» մի երամ, որը ոչ միայն թքած ունի վերոնշյալ ազգային խնդիրների վրա, այլ նաև շարունակում է իրագործել իր կյանքի միակ նպատակը` հարստանալ երկիրը թալանելով: Այսքանից հետո մարդկային խղճի մասին խոսելն անգամ անիմաստ է:
hartak.am



