Panorama.am-ը գրում է.

Վրաստանի և միջազգային կենդանաբանները Ջավախքի լճերի մոտ ուսումնասիրում են Մոխրագույն, կովկասյան կռունկին՝ հազվադեպ տեսակի պահպանման համար: Jnews-ը գրում է, որ այս նախագծին աջակցում է Կռունկների ուսումնասիրման ամերիկյան հիմնադրամը:

Ուսումնասիրության պրոցեսի և Կարմիր գրքի թռչունների մասին զրուցել են գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Աբուլաձեի հետ:

Տարբեր երկրների գիտնականների մի խումբ Ջավախքի լճերում ուսումնասիրել է Արչիբալդ կռունկի պահվածքը և չիպ է տեղադրել նրանցից 7-ի վրա: Արչիբալդը Մոխրագույն կռունկի գիտական անունն է, որին անվանել են ամերիկացի գիտնականի պատվին:

Հարցին, թե Ջավախքում քանի Կովկասյան Մոխրագույն կռունկ է բնակվում, Ալեքսանդր Աբուլաձեն ասել է, որ նախկինում կարծում էին, որ դա սովորական թռչուն է, բայց հետո, երբ հետազոտություն կատարվեց, պարզվեց, որ դա հազվագյուտ թռչուն է և ներառված է Կարմիր գրքում:

«1991 թ.-ին մենք հաշվել էինք 18 զույգ, բայց այդ ժամանակ չկարողացանք հասնել Կարծախ և ենթադրեցինք, որ եղել է 25 զույգ: Անցյալ տարի մենք հայտնաբերեցինք 12 զույգ, որոնցից 10-ը ձագ են հանել: Այս տարի մենք գտանք ընդամենը 11 զույգ, չնայած մենք շրջեցինք ամբողջ տարածքում: 9 զույգը ձագեր ունեին, 2-ը՝ չունեին, իսկ մի այլ թռչուն Սուլդայի մոտ վիրավոր է, երևի թե ինչ-որ մեկը կրակել է նրա վրա»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել