Էս տղու ու իր նման հերոսների վրա էինք մենք հույս դրել տունը նստած, կամ դիվանին պառկած լացակումած ստատուս գրելու ժամանակ:
Թե ոնց է զոհվել Ռոբերտը, ինչ է ասել զոհվելուց առաջ դա երկրորդական է, կարևորը այն է, որ Ռոբերտի կյանքի գնով պահվեց մի սահման, մի քանի անասուն ազեր չմտան մեր գյուղեր ու չսպանեցին ծերերին, երիտասարդներին ու փոքրերին:
Ռոբերտի ու իր նման կռված, կռվող ու դեռ կռվելու տղերքի շնորհիվ ենք այսօր պաշտոններ զբաղեցնում, աշխատում, հաց ուտում,. շնչում, հպրատանում որ հայ ենք:
Էս 18 տարեկան երեխեքի շնորհիվ էր ու շնորհիվ է և լինելու է, որ 0-անսահմանություն տարիքում հայ ժողովուրդը շարունակելու է ապրել:
Ասածս ինչա`քիթներդ մի խոթեք ձեզնից մեծ թեմաների մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1592732874187992&set=a.104977672963527.3835.100003538838080&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել