Ես այս թեմայի մասին շատ եմ գրում, քանի որ ինձ հիմա համարում եմ երկրի այն հազվագյուտ օրինապահ վարորդներից մեկը:
Պարոն Օսիկպյանը շատ լավ ու բարի մարդա բան չասեցի, հա նաև սիրվածա, էլի բան չասեցի, բայց որ սենց շարունակի նա կդառնա ավտովթարների հետևանքով զոհերի ու վիրավորների միակ մեղավորը, քանի որ այս պահի դրությամբ ոստիկանությունը /ճանապարհատրասպորտային էլի/ չի կատարում իր առաջ դրված պարտականությունը:
Ավելի քան վստահ եմ, որ դա արվում է նրա համար, որ ակտեր չգրեն ու ժողովուրդը շուխուր չանի /որը էս պահին իրանց սկի պետք չի/ ու էնքանա սենց շարունակվելու մինչև ակտերի գները իջացվի ու նոր սկսեն:
Ուզում եմ մեր ոստիկանությանը ասեմ, որ ակտերը դաժե եթե սարքեք 5000 դրամ մեկա ժողովուրդը բողոքելուա, անիմաստ մի տրվեք սադրանքների ու հանձնարարեք, որ ոստիկանները զբաղվեն քաղաքում երթևկության կարգուկանոնով այլապես վերջը տխուրա լինելու:
Հարգելի պարոն Օսիպյան, եկեք եղեք բացառություն ու հանուն ձեր փիառի մի կատարեք ժողովրդահաճո արարքներ, քանի որ կոնկրետ ձեր գերատեսչության դեպքում էտ ամենը անդառնալի հետևանքներ կունենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել