Կատարումն ընտիր էր. Գոռը արեց այն, ինչ մինչ այս մերոնց չէր հաջողվել. ինքն ինքն էր, ինքն իր հետ էր: Ոչ մի կաշկանդվածություն` պահվածքի, ձայնի: Ի՜նչ ձայն ունի: Մեր թիմը երեւի ամենաեվրոպականն էր, եթե` ոչ տիպիկ եվրոպականը: Ձեւ, պարապ շոու չկար... Երգը՝ որպես առանձին երգ, նույնպես լավն էր, սակայն էսպիսի շոուի հաղթող երգ չէ... Ափսոս...
Կարեւորը, որ առաջին անգամ Եվրատեսիլի ժամանակ ես` բաղաձայնս, մեր երգչի հետ չէի երգում, որպեսզի օգնած լինեմ նրան... Ես հանգիստ լսում էի:
Ապրեք, տղերք:
Հ.Գ. Ի դեպ, Գոռը նաեւ «եվրոպական» ժեստիկուլյացիայով էր ողջունում բոլորին... Կարծում ենք` դա եւս կգհանատվի..ՃՃ... Չնայած իմ սրտով չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել