Yerkir.am-ը գրում է.

Եթե նախկինում հանրային սննդի ոլորտում հարկային պարտականություններն առաջանում էին ըստ օբյեկտների զբաղեցրած մակերեսների, այժմ վարչարարությունը խստացվել է՝ հուլիսի 1-ից դրանք հարկվելու են ըստ հասույթների և ծախսերի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ հանրային սննդի օբյեկտներում ստուգումների արդյունքում միայն 3 տնտեսվարողների մոտ 76 չգրանցված աշխատող են հայտնաբերել:

Խոսելով մաքսային հսկողության մասին՝ Անանյանը նշեց, որ այդտեղ անելիքները շատ են և իրենք ժամանակավորապես կարող է վերաբացեն նախաբացթողումային հսկողությունը:

Ինչ վերաբերում է  վերջին 2 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերին, ապա, ըստ ՊԵԿ նախագահի, բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: «Սրանցից ամենախոշորը «GLG project company» ՍՊԸ-ն է, որը 800 մլն-ի չվճարված հարկն ամբողջությամբ վերադարձրել է պետբյուջե»,- հայտնեց Անանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել