Կոռուպցիան ու խնամի ծանոթ բարեկամը չի վերանալու, քանի որ դա ձեր արյան մեջ է:
Ձեր արյան մեջ է երկու կոպեկ թաքուն փող տալը, որ այս կամ այն փաստաթուղթը մի օր շուտ ստանա:
Կոռուպցիան չի վերանալու քանի որ ձեր արյան մեջ է 20000 ակտի փոխարեն 3000 դրամ տալը ու թեման փակելը:
Կոռուպցիան չի վերանալու քանի որ դա դուք չեք թողելու, ձեզ տենց հարմար չի:
Կոռուպցիան չի վերանա, քանի որ դուք չեք կարա երկուշաբթի հերթի մեջ կանգնեք, որ ձեր հերթով մեքենան անվանափոխեք:
Կոռուպցիան չի վերանալու քանի որ մենք/դուք/նրանք նույնիսկ ալարում ենք հերթ կանգնել:
Կոռուպցիան չի վերանալու, քանի որ նենց հարկեր կան, որ ՓՄՁ-ն եթե ուզումա երկու կոպեկ փող տանի տուն պիտի պետությանը խաբի:
Կոռուպցիան դա վերացական հասկացություն չի, կոռուպցիան դա դուք եք, մենք ենք, նրանք են:
Կոռուպցիան չի վերանալու, քանի որ լիքը աշխատողներ երկու կոպեկ փող են ստանում ու տուն չեն կարում պահեն:
Կոռուպցիան չի վերանալու, քանի որ մենք սովոր չենք սպասել, օրենքով շարժվել ու համբերատար լինել:
Բան չունեմ էսօր ահագին բան է փոխվել, բայց այդ ամենը հարամ է լինելու հենց ձեր/մեր/նրանց շնորհիվ, քանի որ ընթացքում ամեն ինչ դանդաղ դանդաղա կգա նույն կետին:
Սիրում եմ բոլորիդ: Կոռուպցիան դա դուք եք/մենք ենք/նրանք են:
#ապերէսինչտեղըծանոթունես
#ոնցանենքհերթչկանգնենք
#արիպայմանավորվենք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vagrblogger/posts/1591226691005277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել