Երևան Մոլի «Նավապետ Քիդի գանձերի կղզում» արդեն գործում է երեխաների զարգացման կենտրոն: Այս կենտրոնը բոլոր այն երեխաների համար է, ովքեր սիրում են հանգիստ, կենցաղային և զարգացնող խաղեր: «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցային կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշում է, որ փորձել են երեխաների համար հարմարավետ անկյուն ստեղծել. «Խաղահրապարակում ներկայացված նորույթները երեխաներին թույլ են տալիս իրականացնել իրենց երազանքները: Երեխան ընտրում է իր ցանկացած հերոսին, ներկում, որից հետո նրա աշխատանքը երևում է էկրանին: Երեխաները տարբեր հերոսներ են ընտրում, նույնիսկ ռոք արքայադստեր կերպար է եղել»:

Այստեղ ամեն ինչ մանրակրկիտ ընտրված է, անգամ խաղասենյակի պատերը, որոնց դրսի հատվածը խաղերով է պատված, ինչը ևս գրավում է երեխաների ուշադրությունը. «Կա մեծ տուն՝ լի կենդանիներով, որտեղ երեխաները ծանոթանում են կենդանիների տեսակներին: «Մեգա Թոյս» խանութից ձեռք ենք բերել խոհանոցային խաղերի հավաքածու, իսկ աղջիկների համար կան իրենց սիրելի տիկնիկները»:

Հետաքրքրվողների համար նշենք, որ կենտրոնում տարիքային սահմանափակում չկա, իսկ այցելության 30 րոպեն արժե 1000 դրամ: Հավելենք նաև, որ «Նավապետ Քիդի գանձերի կղզի» մանկական ժամանցային կենտրոնում նորություններ կլինեն նաև դեկտեմբերին։

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել