iravunk.com-ը գրում է
Գենաշնորհ Տեր ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆԻ կարծիքով` այս շարժման մեջ կա ուղղորդում, քանի որ հետեւելով ընթացող գործողություններին , տպավորություն է ստեղծվում, որ ոմանք ամեն առավոտ գնում են աշխատանքի: Սրբազանի խոսքով` շարժման մասնակիցների շարքերում կան մի քանի շերտեր` Կորյուն աբեղայի ազդեցության տակ գտնվող մարդիկ, շարժման մասնակից Կարեն Պետրոսյանի «հետեւորդներ» եւ այլն:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը Հայաստանում հեղափոխության շարունակությունն է, Գեւորգ սրբազանը փաստեց, որ այս շարժումը չի կապում հեղափոխության հետ, ավելին` չի մտածում, որ շարժման անդամները համագործակցում են իշխանությունների հետ. «Այս խումբը ցանկանում է իր գործողությունները կապել հեղափոխության հետ, օգտագործում է նույն բառապաշարն ու գործիքակազմը: Բայց եթե այդ գործիքակազմով հեղափոխություն է կատարվել երկրի կյանքում, ապա նույն գործիքակազմն անհամատեղելի է եկեղեցու շրջանակներում: Եկեղեցին ղեկավարվում է իր սահմանադրությամբ, այնտեղ ինչ-որ բան փոխելու համար գոյություն ունի հատուկ ճանապարհային քարտեզ, անգամ եպիսկոպոսաց ժողովն իրավունք չունի պահաջելու կաթողիկոսի հրաժարականը: Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, իսկ վերջինս ներկայացնում է համայն հայության ձայնը, հետեւաբար միայն այդ ժողովն իրավունք ունի կաթողիկոսի հրաժարականը վավերացնելու»,-ընդգծեց սրբազանը: Ըստ սրբազանի, բողոքի ակցիայի մասնակիցները առիթը բաց չեն թողնում հղում կատարելու հեղափոխությունը եւ ասել, թե իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Բայց այստեղ սրբազանը հակասություններ է տեսնում երկրի եւ եկեղեցու սահմանադրության միջեւ:
ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել