Սուպերմարկետները պետք է ԱԱՀ վճարեն մսի վաճառքի համար, այդ իսկ պատճառով մսավաճառներից միսն ավելի էժանով են մթերում, կամ ներ են կրում, օրինակ, Բելառուսից։ Արմավիրի մարզի մսավաճառները բողոքում են ստեղծված իրավիճակից։
Նրանց խոսքով՝ նախկինում իրենց պահած անասունների միսը մթերվում էր 2750 դրամով, հիմա՝ 2500 դրամով։ Գյուղացիները պնդում էին, որ այս կերպ նրանք չեն կարող բիզնեսը շարունակել, վարկեր փակել ու մտածում են նույն գործունեությունը ՌԴ-ում կամ մեկ այլ երկրում շարունակելու մասին։
«Սաշիկն ինչ անում էր, չէր անում, մեզի չէր հետաքրքրում։ Մեզ վրա ոչ մի բան։ Սուպերմարկետներին կամ եսիմ ինչ մեծ բիզնես ունեցողներին էր կպնում, բայց մեզի վնաս չկար։ Էսօրվա դրությամբ հելանք սաղս, ասինք՝ թո էթա, մրից հելանք, ընգանք մրջուրը»,- 1in.am-ի հետ զրույցում ասում է գյուղացիներից մեկը։
Նրանց խոսքով՝ իրենք պատրաստվում են փակել միջմարզային ճանապարհը և պահանջելու են, որ իրենց խնդիրները լուծում ստանան։
Հ.Գ. Այս ռեպորտաժը նայելուց հետո հիշեցի Էջմիածնի գոյություն չունեցող թրչնաբուծական ֆաբրիկայի գոյություն չունեցող պատմությունը՝ աշխատողներին 50.000 դրամ ավել փող են վճարել՝ ասելով, որ Սաշիկի փայն այս ամիս չեն տվել։
Հ.Գ.Գ. Հույս ունեմ՝ գյուղացին կշարունակի իր բիզնեսը։