Իլինոյսի և Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները երեխաների վատ վարքի մեջ ծնողներին են մեղադրում, գրում է The Daily Mail-ը։

172 ընտանիքի մասնակցությամբ 6 ամիս տևած գիտափորձը ցույց է տվել, որ երեխաների վատ վարքը կապված է գաջեթներից ծնողների կախվածության հետ։

Պարզվել է, որ մայրերի 40 և հայրերի 32 տոկոսի ընտանիքներում, որոնք կախված են գաջեթներից, երեխաները վատ վարք են դրսևորում։

Մասնագետների խոսքով՝ այդպիսի ընտանիքներում երեխաների հետ շփումը հանուն գաջեթի դադարեցվել է օրական առնվազն 3 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել