Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսը« 115 միլիոն եվրո է ծախսում Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերելու համար:

«The Mirror»-ը հայտնում է, որ պորտուգալացու տրանսֆերից բավականին խոշոր գումար կհասնի նաև նախկին թիմին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Պարբերականը նշում է, որ 3.4 միլիոն եվրո փոխանցվելու է անգլիական ակումբին:

Ռոնալդուն 18 տարեկանում է տեղափոխվել ՄՅՈւ, որը խաղացողի զարգացման համար կստանա տրանսֆերից մասնաբաժին. դա արվում է ՖԻՖԱ-ի կանոններին համապատասխան:

Ոսկե գնդակի 5-ակի դափնեկրի առաջին ակումբը՝ «Սպորտինգը» տեղափոխությունից կստանա 2 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել