Եթե նկարում տեսնում եք ցուլ, դա խոսում է այն մասին, որ դուք շատ ինքնավստահ մարդ եք։ Հազվադեպ եք օգնություն խնդրում և փորձում եք հենվել ձեր ուժերի վրա։ Ոչ բոլորն են ունակ հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր գլխում։ Ինչպես նաև դուք ունեք յուրահատուկ մոտեցում արդարությանը, այդ իսկ պատճառով տանել չեք կարողանում կեղծավորությունը։

Եթե նկարում տեսնում եք ձի, ապա դա նշանակում է, որ ձեր արյան մեջ կա առաջնորդի որակներ։ Դուք ունակ եք ամբոխին տանելու ձեր ետևից։ Ինչպես նաև ուշադիր եք շրջապատողների ցանկություններից, կարողանում եք նրանց լսել։ Մարդիկ գնահատում են ձեզ ձեր վճռականության  և հաստատակամության համար։

Եթե նկարում արջ եք տեսնում, ապա իմացեք, որ դուք ծնված օրվանից արդեն հոգեբան եք (կարողանում եք լսել մարդկանց, սակայն երբեք դեմ չեք գնում ձեր հետաքրքրություններին)։ Դրանից բացի՝ երբեք չեք բացահայտում գաղտնիքները, որոնք ձեզ վստահել են, և երբեք ոչ ոքի չեք քննարկում։

Եթե դուք ոչ մի կենդանի չեք տեսել, ապա դա նշանակում է, որ դուք շատ պահպանողական մարդ եք։ Դուք կարողանում եք հասնել ձեր ուզածին։ Միակ բանը, որ կարող է կանգնել ձեր ճանապարհին, անկարողությունն է կամ նոր բան ընդունելու վախը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել