168.am-ը գրում է.

Խորխե Սամպաոլին պահպանեց Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Ինչպես հաղորդում է Ole-ն, այս որոշումն ընդունվել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիպի հետ հանդիպումից հետո:

Լատինաամերիկյան թիմը 58-ամյա մասնագետի գլխավորությամբ դուրս մնաց ԱԱ-2018-ից 1/8 եզրափակիչ փուլում: Այս մրցաշարում Արգենտինան կրեց 2 պարտություն, 1 անգամ խաղաց ոչ-ոքի և 1 անգամ հաղթեց:Սամպաոլիի պայմանագիրը հավաքականի հետ նախատեսված է 5 տարվա համար: Այն կարող է չեղարկվել 2019թ. Ամերիկայի գավաթից հետո: Ժամկետից շուտ հեռանալու դեպքում AFA-ն մարզչին պետք է վճարի 8 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել