#6 Խոյ

Խոյերն իսկական հեղափոխականներ են: Նրանք չափից դուրս շատ են սիրում իրենց անձը, ուստի և ոչ մի կերպ հետ չեն կանգնում իրենց ցանկություններից: Նրանք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը փորձի իր կամքն իրենց թելադրել:

#5 Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչների կամայնությունը դրսևորվում է ինքնատիրապետման արվեստին հիանալի կերպով տիրապետելու մեջ: Նրանք մշտապես իրենց պահում են քաղաքավարության կանոնների շրջանակներում և ամենակարևորը՝ դա անում են հենց իրենց համար: Այդպես նրանք իրենց արժանապատիվ են զգում:

#4 Ցուլ

Բարեսիրտ Ցուլին կամայնության մեջ դժվար է կասկածելը, սակայն հարկավոր չէ թերագնահատել այս նշանի ներկայացուցիչներին: Նրանք իրենց կամքն արտահայտում են գուցե և ոչ բոլոր հարցերում, սակայն իրենց համար մեծ նշանակություն ունեցող հարցերում անբեկանելի են:

#3 Ջրհոս

Ջրհոսների կամայնությունը դրսևորվում է աշխարհից կտրվածությամբ և անտարերությամբ: Նրանք թքած ունեն ամեն ինչի և ամենքի վրա: Նրանց հետաքրքրում է միայն այն, ինչը նշանակություն ունի իրենց համար, և եթե դուք անգամ երկինք թռչեք և իջնեք ցած՝ իրենց համար մի բույլ աստղ բերած, նրանք, միևնույն է, կմնան իրենց սկզբնական տրամադրվածությանը:

#2 Կույս

Յուրաքանչյուրը պետք է ականջին օղ անի, որ, եթե Կույսն ինչ-որ բան որոշել է, այդպես էլ լինելու է: Նրանք բոլորին կհասցնեն նյարդային պայթյունի և իրենց էլ առաջին հերթին, սակայն ի վերջո իրենց ուզածն անել կտան:

#1 Առյուծ

Առյուծները կարող են բարի և մեծահոգի թվալ, և դա որոշակիորն այդպես է, սակայն հարկավոր չէ փորձել նրանց ոտքը տրորել: Իրենց համար կարևոր հարցերում Առյուծների կամքն անբեկանելի է: Նա քեզ մեծահոգաբար կզիջի ինչ-որ մանր հարցերում, սակայն այն հարցերը, որոնք էական են նրա համար, լինելու են այնպես, ինչպես նա է ուզում և վերջ, հարցն այլևս չի քննարկվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել