Կարիճները դիմացկուն են, զուսպ, աշխատասեր: Նրանց ներաշխարհը փակ է մյուսների համար:
Կասկածամիտ են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, ընկալունակ, դժվար է խաբել նրանց: Նրանք կասկածամտորեն են վերաբերվում ամեն բանի, ինչն ապացույցներ չունի:
Ազնիվ են: Կարիճներն իսկապես ազնիվ են: Եթե նրանք գովում են ձեզ, կարող եք վստահ լինել, որ անկեղծ են: Չեն սիրում կեղծավորություն, գերադասում են ազնիվ լինել:
Հեշտությամբ են սիրահարվում: Արագ են սիրահարվում, հիացմունքով են վերաբերվում հարաբերություններին, սիրահարված լինելու ընթացքում ոչ ոքի չեն նկատում:
Անկախ են: Անկախ են, քայլում են իրենց ճանապարհով: Անկախություն և ինքնավստահություն. ահա Կարիճների բնավորության ամենաուժեղ կողմերը:
Նպատակասլաց են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց են, վերացնում են բոլոր խոչընդոտները, որոնք կարող են խանգարել հասնել ճանապարհին: Երբ Կարիճներն ինչ-որ բան են ցանկանում, նրանք ոչնչի թույլ չեն տա կանգնեցնել իրենց:
Կատարում են իրենց խոստումները: Կարիճները հավատարիմ են իրենց խոստումներին: Տանել չեն կարողանում, երբ մյուսները չեն կատարում իրենց խոստումները:
Կարողանում են հետաքրքրել մարդկանց: Կարողանում են խոսակցության թեմաներ բացել, որոնք հետաքրքիր են բոլոր մասնակիցներին:
Շրջահայաց են: Կարիճները բավական ուշադիր են, միշտ նկատում են այն, ինչ մյուսները չեն տեսնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուշադիր են աննկատ, բայց կարևոր դետալների հանդեպ և կարողանում են հասկանալ խնդրի էությունը:
Զգացմունքային են: Կարիճները բավական զգացմունքային են, ինչը ցույց չեն տալիս:
Զգուշավոր են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական զգուշավոր են, դժվարությամբ են անկեղծանում մարդկանց առաջ, քանի դեռ համոզված չեն, որ կարելի է վստահել նրանց: