Armenpress.am-ը գրում է.
Միացյալ Թագավորությունը պատրաստվում Է Հյուսիսային Ատլանտիկայում ուժեղացնելու իր խմբավորումը՝ Ռուսաստանի ռազմական ներուժի աճի պատճառով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի ղեկավար ծովակալ Ֆիլիպ Ջոնսը: Բրիտանական նավատորմի խնդիրներից մեկը, նրա խոսքով, կլինի ստորջրյա հաղորդակցական գծերի պաշտպանությունը, որոնցով հաղորդվում Է համաշխարհային թրաֆիկի մինչեւ 97 տոկոսը, այդ թվում ֆինանսական գործարաքավորությունները:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի ղեկավարը երկյուղներ Է հայտնել այն բանի առիթով, որ ռուսական նավատորմն ունի դրանց հայտնաբերման տեխնոլոգիա: «Մենք գիտենեք, որ Ռուսաստանն ունի դրանք գտնելու եւ դրանց վրա ներգործելու հնարավորություն»,- պարզաբանել Է Ջոնսը: Ինչպես նշել Է հեռուստաալիքը, այդ հայտարարությունը հնչել Է հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժովի նաօրյակին, որտեղ, ինչպես սպասվում Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի անդամ երկրներին կոչ կանի մեծացնելու իրենց ռազմական ծախսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: