Եթե ուզում ես 5 օրում օրգանիզմդ մաքրել ավելորդ ջրից և տոքսիններից, ազատվել ավելորդ կիլոգրամներից և ավելի էներգիայով լի դառնալ, քեզ կօգնեն այս խորհուրդները:

Տնային դետոքսը կանցնի առողջության համար առավելագույն օգտակարությամբ:

1. Սկզբունք №1

Սրճաղացով մանրացրու դառը օշինդրը և ընդունիր օրական 4 անգամ 1-ական թ/գ՝ վրայից մեծ քանակությամբ ջուր խմելով, ցանկալի է ուտելու միջև ընդմիջումներին:

Օշինդրը գրգռում է բերանի խոռոչի նյարդային վերջավորությունները, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ուստի սնունդն ավելի լավ է մարսվում:

Հաճախ ստամոքսի և աղիների խնդիրները կապված են մակաբույծների հետ: Այսուհետ դրանք չեն լինի, օշինդրի շնորհիվ աղիներն ամբողջովին կմաքրվեն տարատեսակ կեղտից: Այս բուժիչ բույսը նաև նվազեցնում է ախորժակը և քաղցրի նկատմամբ հակումը:

Image result

2. Սկզբունք №2

Օրը սկսիր կիտրոնի հյութով 2 բաժակ ջրից: Այդ 5 օրերին հնարավորինս շատ խմիր: Բացի ջրից՝ լավ է խմել խնձորների և չամչի եփուկ: Եփուկը պատրաստիր երեկոյան՝ 2 լ ջրին ավելացնելով 2 կեղևով կտրտած խնձոր և 3 ճ/գ չամիչ:

Պարտադիր օրվա ընթացքում խմիր այդ 2 լ եփուկը, ջրի մասին էլ չմոռանաս: Որքան շատ խմես, այնքան ավելի հեշտ օրգանիզմը կազատվի ավելորդ հեղուկից և կուտակված վնասակար նյութերից:

Image result

3. Սկզբունք №3

Նախաճաշին՝ վարսակի շիլա: Դետոքս-սննդակարգը պետք է մոտավորապես նույնը լինի բոլոր 5 օրերին, բայց դա չի նշանակում, որ բոլոր մթերքները նույնը կլինեն: Վարսակի շիլան կարելի է պատրաստել կաթով կամ առանց, վրան կեֆիր լցնել: Այն կարելի է օգտագործել մրգերի՝ խնձորի, բանանի կամ կիվիի հետ կամ չոր մրգերի:

Խմիր նախաճաշից 30 րոպե հետո, կարելի է թեյ առանց շաքարավազի, կարելի է վերը հիշատակված եփուկը: Սուրճ օգտագործել պետք չէ, քանի որ այդպիսի սննդակարգի դեպքում այն կարող է վնասել լյարդը և երիկամները:

Image result

4. Սկզբունք №4

Երկրորդ նախաճաշ՝ մի քիչ կաթնաշոռ և միրգ կամ մի քիչ կեֆիր և ցանկացած միրգ:

Image result

5. Սկզբունք №5

Ճաշ: Պարտադիր ճաշի սննդակարգում պետք է հում բանջարեղեն լինի՝ վարունգ, լոլիկ, կաղամբ, գազար, կանաչ հազարի տերևներ: Կանաչին կօգնի արագացնել տոքսինների վերացումը: Կարելի է ուտել նաև հավի խաշած ֆիլե կամ ձու, թյունոսի ֆիլե: Չափաբաժնում կարող է լինել մեծ ափսե բանջարեղենային աղցան և 2 ձու կամ ֆիլեի մեծ կտոր:

Image result

6. Սկզբունք №6

Կեսօրից հետո թեթև ճաշ: Բանան, խնձոր, մի բուռ ընկուզեղեն: Չի կարելի բաց թողնել ուտելու ժամերը: Դա շատ կարևոր է, քանի որ քաղցի սուր նոպայի ժամանակ հնարավոր է՝ չդիմանաք և ծրագրից դուրս ինչ-որ բան ուտեք:

Image result

7. Սկզբունք №7

Ընթրիքին՝ ապուր: Ապուրը պետք է պատրաստել տարբեր բանջարեղեններով, առանց կարտոֆիլի, կարելի է հավի մսով: Այդպիսի ապուրը հրաշալիորեն հագեցնում է, միաժամանակ ցածր կալորիական է:

Ապուրի համար օգտագործիր տարբեր համեմունքներ՝ քրքում, համեմ, կարմիր պղպեղ, նաև կանաչի: Համեմունքներն օրգանիզմին կօգնեն մաքրվել:

Image result

8. Սկզբունք №8

Մի մոռացիր, որ կարևոր է առանց շտապելու ուտել: Նաև դետոքս-ծրագրի ժամանակ պետք է շատ քայլել: Քայլքը քո օրգանիզմին կօգնի հաղթահարել սահմանափակումների սթրեսը: Բեռնաթափման օրերին պետք չէ ֆիզիկական բարդ վարժություններ անել:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել