Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Կենտրոնական հավաքակայան, որտեղից նորակոչիկները զորակոչվում են բանակ: Վարչապետը մոտեցավ նորակոչիկներին և հետաքրքրվեց՝ որտեղից են և ինչ խնդիրներ ունեն: Նա նրանցից մեկից հետաքրքրվեց, թե ինչու է ակնոց կրում, ով պատասխանեց, թե տեսողական խնդիր ունի, բայց այնչափ չէ, որ ծառայության չմեկնի:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ զգացողությամբ է որդուն բանակ ճանապարհում, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «հպարտությամբ»: Դիտարկմանը, թե նախկինում որևէ պաշտոնյայի որդի բանակ չէր գնում, Փաշինյանը չհամաձայնեց. «Չէի ասի, որ նախկինում ոչ մի պաշտոնյայի որդու բանակ չեն տարել: Համենայն դեպս, մենք այդ ինֆորմացիայի ստուգման փուլում ենք, կտեսնենք, չեմ ուզում այս պահին որևէ պաշտոնական պնդում անել»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել