ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Հավաքակայանում նրա հետ էին Աշոտի մայրը՝ Աննա Հակոբյանը, մորեղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հորեղբայրը՝ Արտակ Փաշինյանը, ժամանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներկա է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, ապա դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար:


«Որոշել եմ ինքնակամ դիմում գրել ու ծառայությունս անցնել Արցախի Հանրապետությունում։ Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին արցախյան հակամարտությունում խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, դրա միակ արժանապատիվ ու արդյունավետ ճանապարհը հայկական բանակի, արցախյան բանակի հզորացումն է»,- ասել էր Աշոտ Փաշինյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել