ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր մեկնում է զինվորական ծառայության: Հավաքակայանում նրա հետ էին Աշոտի մայրը՝ Աննա Հակոբյանը, մորեղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հորեղբայրը՝ Արտակ Փաշինյանը, ժամանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ներկա է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, ապա դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար: