Ինքս բնության պահպանմանը կողմ եմ և հնարավորինս փորձում եմ այն չաղտոտել և չվնասել։ Մեր տանը ես չեմ թողնում՝ վնասեն անգամ խավարասերներին, ու դա միշտ իմ ու ծնողներիս միջև բանավեճի առիթ է դառնում։
Հանքերի շահագործմանն էլ եմ դեմ ու եթե հնարավորություն ունենայի, չէի թողնի, որ դրանք շահագործվեն, բայց ես նաև գիտակցում եմ, որ Հայաստանի տնտեսության համար դրանք այս պահին շատ կարևոր են։
Ինչո՞ւ չեմ պահանջում, որ դրանք փակվեն, որովհետև դեռ չեմ առաջարկել այլընտրանք, որը կապահովի հանքերի շահութաբերության գոնե 70 տոկոսը։
Սա պետություն է, որն ունի միջազգային կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր, ու եթե մենք այդ ընկերություններին չենք առաջարկում խելքին մոտ այլընտրանք, նրանք մեզ դատարաններում ուղղակի կկրեն, և տուգանքները մեծ կլինեն։
Այնուամենայնիվ, պետությունը պետք է մտածի և այլընտրանք գտնի մոտ ժամանակահատվածում, որը չի վնասի տնտեսությանը և զարկ կտա էկոարդյունաբերությանը։